ԺՈՂՈՎՐԴԻՆ ԲՈԼՈՐ ԿՈՂՄԵՐԻՑ ԽԱԲՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 2-ին Այրում քաղաքի մոտ տեղի ունեցած սողանքի հետեւանքով անհետ կորած մարդկաց որոնողական աշխատանքները չեն դադարել, սակայն ցավոք արդեն որեւէ հույս չկա, որ նրանց ողջ կգտնեն: Մինչ ԱԻՆ-ը շարունակում է որոնողական աշխատանքները, փորձենք հասկանալ, թե ով է փոխհատուցելու ողջ մնացած, բայց տուժած մարդկանց կրած վնասները: Մարդիկ բնության տարերքի հետեւանքով կորցրել են իրենց մեքենաները: Նշենք, որ ՀՀ կառավարությունից դեռ չեն շտապում այս հարցին պատասխանել` ասելով, թե դեռ վաղ է դրա մասին խոսելը, քանի որ նախ ուսումնասիրություններ պետք է կատարվեն: Իսկ Հայաստանի ավտոապպահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը հայտարարել է, որ դա իրենց գործունեության մեջ չի մտնում, եւ իրենք եւս այդ մեքենաների տերերին չեն փոխհատուցելու: Դա ԱՊՊԱ-ների պայմանագրերով նախատեսված չէ:ՀԱՐՑ. Ըստ Ձեզ, ի՞նչ պետք է անի ժողովուրդը, երբ տուժել է բնական աղետի հետեւանքով: Ինչո՞ւ պետությունը չի փոխհատուցում մարդկանց կրած վնասների համար:ՊԱՏԱՍԽԱՆ. Փոխհատուցումը պետք է տրվի այդ ընտանիքներին, որովհետեւ տարերային աղետ է եղել, ընդ որում, դա պետության պարտավորությունն է, որ նորմալ ճանապարհներ լինեն, որոնք անվտանգ կլինեն: Իհարկե, պետությունը պետք է հոգա աղետից տուժած մարդկանց կարիքները: Ինչ վերաբերում է մեքենաներին, այդ դեպքում մի քիչ դժվար է խոսելը, որովհետեւ ԱՊՊԱ-ի համար առաջին հերթին գերշահույթներն են, իսկ պետությունն էլ դժվար թե այդ պարտականությունն իր վրա վերցնի եւ իրականացնի, որովհետեւ ֆինանսական բավականին միջոցներ կպահանջվեն: Ես կարծում եմ, որ պետությունը պետք է բավականաչափ օգնություն տրամադրի ընտանիքներին եւ ամեն կերպ ձեռք մեկնի նրանց օգնելու համար, դա պետության պարտականությունն է:ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամՊԱՏԱՍԽԱՆ. Այս դեպքերում առավել եւս պետք է պետությունը հոգա այդ մարդկանց կարիքները, հատկապես եթե նման լուրջ դեպք է տեղի ունեցել, եւ մարդիկ ինչ-որ տեղ անգամ սթրեսի մեջ են: Իմ կարծիքը հետեւյալն է. ունենք անբարո իշխանություններ եւ նույնքան անբարո վերաբերմունք ժողովրդի նկատմամբ: Ես այսօր հարթակից ժողովրդին հուշում էի, որ մեր կյանքում որեւէ դրական փոփոխություն ակնկալել անիմաստ է: Ես ասել եմ, որ այսօր ամեն ինչ այնքան ապականված է, որ մեր ժողովրդի կյանքում որեւէ դրական փոփոխություն ուղղակի անհնար է, քանի դեռ այս իշխանությունները երկիր են ղեկավարում: Մեր ժողովուրդը պետք է հասկանա ինքն իրեն, պետք է գնահատի, որպեսզի կարողանա ազատ քաղաքացի լինել: Միավորվելու դեպքում միայն կարելի է այս իշխանություններից ազատվել. անբարոյականությունը համատարած է, եւ Ձեր բերած օրինակը վառ ապացույց է: Ինչպիսին իշխանությունն է, այդպիսին էլ մյուս կառույցներն են, եւ ոչ մի զարմանալու բան չկա, որ ԱՊՊԱ-ն էլ կարող է խաբել, եթե Սերժիկ Սարգսյանով, վարչապետով, ԱԺ նախագահով մեր ժողովրդին խաբում են, ուրեմն դա շարունակաբար լինելու է:ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ անդամ




Լրահոս