Վեճ ու կռիվ, դանակ ու բահ. խանութի վաճառողը դանակով խփել է 44-ամյա տղամարդու թիկունքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Oգոստոսի 28-ի կեսգիշերին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Սոթք գյուղի բենզալցակայանի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն և դանակահարություն: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը:

Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 27-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Սոթքի Կենտրոնական խճուղու բենզալցակայանի մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել նույն գյուղի բնակիչ, 44-ամյա մի տղամարդու և Սոթքի մի խանութի 56-ամյա վաճառողի միջև: Ի վերջո, վաճառողը դանակով խփել է 44-ամյա տղամարդու թիկունքին:

Առավոտյան դանակահարողը բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: Սակայն գործը սրանով չի ավարտվել: Վաճառողն էլ է տվել հաղորդում, որ վիճաբանության ժամանակ 44-ամյա տղամարդը բահով խփել է իր կրծքավանդակին՝ պատճառելով վնասվածք, ինչից հետո է ինքը մեքենայից վերցրել դանակն և խփել նրան:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են:




Լրահոս