Կասեցվել է պահածոների արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական գործողությունների արդյունքում «Անտառի բարիք» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասում (գ. Կողբ) հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ:

ՍԱՏՄ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ կազմակերպությունն ապահովված չի եղել խմելու ջրի անխափան ջրամատակարարմամբ, անձնակազմի չունի հանդերձարան, տեղադրված չեն եղել տաք և սառը ջրով ապահովված լվացարաններ, գործող կոյուղուն միացված սանհանգույց, բացակայել են ձեռքերի լվացման և ախտահանման միջոցները:

«Անտառի բարիք» ՍՊԸ պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեսվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:




Լրահոս