Պետբյուջեի հարկային եկամուտները աճել են 96 մլրդ դրամով կամ 11 տոկոսով. ՊԵԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2021 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ապահովել է 984 մլրդ դրամ հարկային եկամուտներ: 2020թ. նույն ժամանակաշրջանում ցուցանիշը կազմել է 888 մլրդ դրամ, 2019թ-ին՝ 937 մլրդ դրամ, իսկ 2018թ-ին՝ 773 մլրդ դրամ:

Պետեկամուտների կոմիտեից հայտնում են, որ այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեի հարկային եկամուտները աճել են 96 մլրդ դրամով կամ 11%-ով, 2019թ. հունվար-օգոստոս ամիսների համեմատ՝ 46 մլրդ դրամ կամ 5%, 2018 թվականի համեմատ՝ 211 մլրդ դրամ կամ 27%:

Միաժամանակ, աճել են նաև հարկ վճարողներին վերադարձված գումարները: Այսպես, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 34 մլրդ դրամ կամ 38%, 2019թ. հունվար-օգոստոս ամիսների համեմատ՝ 44 մլրդ դրամ կամ 57%, իսկ 2018թ. նույն ամիսների համեմատ՝ 55 մլրդ դրամ կամ 81%:




Լրահոս