ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ժողովուրդ» օրաթերթը դիմում է ԱԱԾ տնօրենին. բանսարկուները պետք է պատժվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ 2020 թվականի հուլիսին «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն էր դիմել քաղաքացի Սիմոն Աղեկյանը եւ ցանկանում էր խոսել դատավորների կողմից իրականացված ապօրինությունների մասին: Այդ օրվանից սկսած պարբերաբար բարեխղճորեն լուսաբանել ենք նրա բողոքը: Սակայն վերջին շրջանում նա զբաղված է շանտաժ անելով մեր խմբագրակազմին եւ հիմնադիր ղեկավարին:

Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է նաեւ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին՝ պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել Սիմոն Աղեկյանին, որը սուտ մատնություն է անում, անհիմն մեղադրանքներ է հնչեցնում մեր խմբագրակազմի հասցեին:

Ժողովուրդ օրաթերթը ը ArmLur.am լրատվական կայքը հետեւողական կլինի, որ ցանկացած բանսարկու պատժվի օրենքի ամբողջ խստությամբ:

Ներկայացնում ենք նաեւ մեր կողմից արված հրապարակումները քաղաքացու բողոքի հիման վրա, որոնք նա չի նկատում և շարունակ դժգոհում է, թե չենք լուսաբանել իր բողոքները:

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս