ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանական տեղանուններ տալով՝ հանրությանը պատրաստում են տարածքային հնարավոր կորուստներին․ Աբրահամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այն տեսակետին է, որ ոչ միայն Ազգային անվտանգության ծառայության, այլ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ադրբեջանական տեղանուններ տալը մեկ նպատակ ունեն՝ հանրության նախապատրաստել տարածքային նոր զիջումների, որ Ադրբեջանին են անցնելու։

«Հանրության նախապատրաստում են այդ կորուստներին, որպեսզի մարդկանց ասեն, որ այդ տարածքներում տասնամյակներ կամ մեկ դար առաջ, ադրբեջանցիներ են  բնակվել, ինչը թե՛ ազգային, թե՛ պետական շահերի տեսնակյունից դուրս է տրամաբանությունից»,- ArmLur.am հետ զրույցում ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս