
Սեպտեմբերի 17-ին N զորամասում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Անցկացվել է շարային ստուգատես, որի ընթացքում ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը, մարտական խնդիրների իմացությունը։
Անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: