Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, 1.5 տոկոսով նվազել են: Իսկ ահա մեկ ամսվա ընթացքում էլեկտրաէներգիայի ծավալների անկումը զգալի է՝ 8.8 տոկոս: Մասնագետները մտահոգված են, նրանց խոսքերով, տնտեսական աճը, ներդրումները, արդյունաբերության զարգացումը չի կարող ուղղորդվել էլեկտրաէներգիայի սպառման անկումով: Բացի այս, մեկ ամսվա ընթացքում նվազել են նաեւ արտաքին շրջանառության ծավալները:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս դեպքում անկումը կազմել է 4.7 տոկոս: Հիմնականում պակասել են ներմուծման ծավալները՝ 8.2 տոկոսով, ինչը եւս մասնագետները մտահոգիչ են համարում: Բայց չնայած սրան՝ ներմուծման ծավալները մեկ տարվա ընթացքում ավելացել են՝ 7.7 տոկոսով:
Ս.Հ.