Հոկտեմբերի 2-ին, ժամը 20:45-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ չորս անդամից բաղկացած արշավախումբը բարձրացել է Նորավանք վանական համալիրի մոտակա սարը և մթության պատճառով չի կարողանում կողմնորոշվել տեղանքում և իջնել սարից։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Փրկարարները արշավախմբի անդամներին իջեցրել և ուղեկցել են դեպի ավտոմեքենան։