Փրկարարները բեռնատարներ են դուրս բերել արգելափակումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 13-ին, ժամը 17:35-ին ահազանգ է ստացել, որ Շաքի գյուղի բենզալցակայանի մոտակայքում բեռնատարն արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ փրկարարները «Iveco» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Ա.) դուրս են բերել արգելափակումից:

«Դեկտեմբերի 13-ին, ժամը 17:40-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում բեռնատարը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ցեխակույտի մեջ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ՝ փրկարարները «Shacman» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ռ. Ա.) դուրս են բերել արգելափակումից:




Լրահոս