Բաթումում փլատակներից դուրս է բերվել երկու երեխա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվս մեկ երեխա դուրս է բերվել Բաթումի շենքի փլատակներից, այս մասին Վրաստանի «Առաջին ալիքին» ասել է Աջարիայի առողջապահության փոխնախարար Ռամազ Ջինճարաձեն:

Նրա խոսքերով՝ երեխային տեղափոխել են կլինիկա:

«Աշխատանքներն ընթացքի մեջ են: Զոհերի մասին տեղեկություններն այս պահին անհայտ են: Երկու երեխա տեղափոխվել է կլինիկա: Այժմ ճշգրտումներ են ընթանում»,- ասել է Աջարիայի առողջապահության փոխնախարարը:

Բաթումում, Մայիսի 26-ի փողոցում գտնվող բնակելի շենքի մի մասը փլուզվել է: Այս պահին փրկարարական աշխատանքներ են ընթանում: Րոպեներ առաջ շենքի փլատակների տակ մնացած մեքենայից դուրս է բերվել և հիվադանոց տեղափոխվել փոքր երեխա:

Բացի այդ, ինչպես հայտարարում են ՆԳՆ-ում, Բաթումում բնակելի շենքի փլուզման գործով հետաքննություն է սկսվել, տուժածների մասին տվյալները ճշտվում են:

Աջարիայի պարեկային ոստիկանության բաժնի պետը նշում է, որ ինտենսիվ փրկարարական աշխատանքներ են ընթանում բնակելի շենքի փլուզման վայրում, լրացուցիչ ուժեր են մոբիլիզացվում հարևան շրջաններից։




Լրահոս