ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքան ծախս է իրականացվել բյուջեից և ինչ նպատակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա 7 ամիսներին ՀՀ պետական բյուջեից իրականացվել է 1 տրիլիոն 51.6 մլրդ դրամի ծախս, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կատարված ծախսերի նկատմամբ 12.1 տոկոսով ավելի է:

Տեղեկացնենք, որ բյուջեի ծախսերը բաժանվում են երկու խոշոր խմբի՝ ընթացիկ եւ կապիտալ ծախսեր։ Ընթացիկ ծախսեր են պետական հիմնարկների աշխատավարձերը, գնումները, պետական պարտքի սպասարկումը, սոցիալական նպաստներն ու կենսաթոշակները։ Իսկ կապիտալ ծախսերը պետական բյուջեից տնտեսության մեջ կատարվող ներդրումներ են, որոնցով կառուցվում կամ վերանորոգվում են նոր դպրոցներ, հիվանդանոցներ, ճանապարհներ։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ միայն հուլիսին իրականացվել է ընդամենը 13 մլրդ դրամի չափով կապիտալ ծախս, իսկ մարտ ամսին այն կազմել է մոտ 41 մլրդ դրամ, ինչը պայմանավորված է ռազմական ծախսերի իրականացմամբ: Մեզ հայտնի դարձավ, որ այդ գումարով հիմնականում Պաշտպանության նախարարության շենքային պայմաններն են բարելավվել: Ի դեպ, կապիտալ ծախսերը գոյանում են դրսից վերցված վարկերի հաշվին, որն էլ որպես պետական պարտք է կուտակվում:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ.




Լրահոս