Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ ռազմական ինստիտուտի նախկին պետին հանում են բնակարանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի նախկին պետը դատի տվել է պաշտպանության նախարարությանը:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արմեն Բախշիի Ղահրամանյանը 30.09.2026 թվականին դատարան ներկայացրած հայցադիմումով ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության,  խնդրել է ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի 2026թ. մայիսի 14-ի թիվ 7 նիստով կայացված որոշումը` օրակարգի 4-րդ հարցի մասով, որով ամրագրվել է Արմեն Բախշիի Ղահրամանյանին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված բնակարանի օգտագործման իրավունքը դադարեցնելու և բնակարանն ազատելու մասին որոշումը, ճանաչել անվավեր:

Արմեն Բախշիի Ղահրամանյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ընդունել վարույթ ՀՀ պաշտպանության նախարարությունից պահանջել սույն որոշումը ստանալու պահից երկշաբաթյա ժամկետում դատարանին ներկայացնել ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի 14.05.2026 թվականի թիվ 7 նիստով որոշման (Արմեն Բախշիի Ղահրամանյանի մասով) համար հիմք հանդիսացած վարույթի նյութերն ամբողջությամբ:

Նշենք, որ 2015 թվականի փետրվարից մինչև 2018 թվականի հոկտեմբերը եղել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետը։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս