ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր են հայկական շոու-բիզնեսի ամենաանճաշակ երգչուհիները՝ ըստ ոճաբանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ոճաբան, պրոդյուսեր Արայիկ Գաբաջյանից հետաքրքրվեց, թե նրա գնահատմամբ ովքեր են հայկական շոու-բիզնեսի ոչ ոճային կին ներկայացուցիչները, որոնք դուրս են նորաձեւության միտումներից, եւ չեն տարանջատում բեմական, առօրյա, տոնական զգեստները, ինչպես նաեւ չունեն իրենց անհատական մոտեցումները: Այսպիսով, ներկայացնում ենք ոճաբանի գնահատականները:

Ըստ ոճաբանի ՝ հայկական շոու-բիզնեսում ոչ ոճային եւ անճաշակ հայտնիներն են՝ երգչուհիներից Սիլվա Հակոբյանը, Սրբուկը, իսկ դերասանուհիերից՝  Դիանա Մալենկոն: Իսկ ահա տղամարդ հայտնի դեմքերից Արայիկ Գաբաջյանը ոչ ոճային է համարել Գեւորգ Մարտիրոսյանին:

Մասնագետի խոսքով՝ կուզենար, որպեսզի նրանք որպես հանրային դեմքեր աշխատեին եւ փոխեին իրենց իմիջը, քանի որ հասարակությունն այսօր առավել ուշադիր է, հետեւում է նրանց ոճին, ինչու ոչ նաեւ կրկնօրինակում:

Նշենք, որ Արայիկ Գաբաջյանը  հանդիսանում է Women’s Club-ի գլխավոր ոճաբանը, ինչպես  նաեւ աշխատում է բազմաթիվ աստղերի հետ, որոնցից են Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Գայա Արզումանյանը, Արփին, Մարտին Մկրտչյանը եւ այլոք։

Գաբաջյանին էր վստահվել նաեւ հագուստների ոճի ընտրությունը հումորիստ Միխայիլ Գալուստյանի նոր տեսահոլովակում, որը սիրվել եւ մեծ քննարկումներ էր առաջացրել համացանցում:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս