
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են ավելի քան 50 ուխտավորների անվտանգ այցը Ստեփանակերտից Ամարասի վանք, որը գտնվում է ԼՂ Մարտունու շրջանում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Սրբավայրը գտնվում է սահմանազատման գծի մոտ։ Խաղաղապահներն ուխտավորներին ուղեկցել են 82А ժամանակակից զրահափոխադրիչներով։
Նշվում է, որ պատմական և մշակությաին արժեքի պահպանման համար ռուս զինծառայողները մշտապես պարեկություն են իրականացնում վանական համալիրի հարակից տարածքում։