Իրանի հարավում մեկնարկել են «Զոլֆաղար 1400» անվանումով բանակի համատեղ զորավարժությունները՝ բանակի «Զոլֆաղար» բազայի հրամանատարությամբ:
«Զոլֆաղար 1400» համատեղ զորավարժության հիմնական փուլերը սկսվել են բանակի ցամաքային զորքերի հետևակային, զրահատանկային և մեքենայացված ստորաբաժանումների, ՀՕՊ համակարգերի և ռազմածովային մակերևութային նավերի առկայությամբ՝ բանակի ռազմաօդային ուժերի կործանիչների և անօդաչու թռչող սարքերի աջակցությամբ՝ երկրի հարավային Մաքրանի ափի ընդհանուր տարածքում:
Գեներալ-մայոր Ղոլամ Ալի Ռաշիդը «Զոլֆաղար 1400» զորավարժության տարածքում բանակի հրամանատարների շրջանում ասել է, որ թշնամիները պետք է ձեռնպահ մնան բանակի և ԻՀՊԿ-ի ուժերը փորձարկելուց: