Ընդդիմադիր պատգամավորների նոր առաջարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Էլինար Վարդանյանն ու Արմեն Գեւորգյանն առաջարկում են փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքում  եւ ամրագրել, որ  Ադրբեջանական բանակի եւ միջազգային վարձկանների կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ հարձակման, տեղահանման եւ պատերազմի զոհերի հիշատակի օր՝ նշվում է սեպտեմբերի 27-ին:»

Նրանք հիմնավորման մեջ նշում են, որ միջազգային հանրությունը լիարժեք տեղեկացված չէ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի մանրամասներին: Հայաստանում պետական մակարդակով նշելով այդ օրը՝ մենք ուղերձ ենք հղում միջազգային հանրությանը, որ հետամուտ ենք լինելու բոլոր մանրամասների վերհանմանը եւ միջազգային ատյաններում, այդ թվում՝ միջազգային քրեական դատարանում, մարդկության դեմ գործած հանցագործությունները փաստելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

Ն.Հ.




Լրահոս