Հնարավորություն ունենք մեր մարզասերների առաջ լավ խաղ ցուցադրել. Կապառոս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԱ-2022-ի ընտրական փուլի վերջին տուրի Հայաստան-Գերմանիա խաղից առաջ լրագրողների հարցերին է պատասխանել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը:

-Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունից հետո հոգեբանական ի՞նչ աշխատանք է տարվել ֆուտբոլիստների հետ:

-Նման իրավիճակներում ֆուտբոլիստներն առաջինն են, որ իրենք մոտիվացնում են իրենց, որովհետև առաջինն իրենք են զգում պարտության դառնությունը: Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղից սպասելիքները մեծ էին: Խոսել ենք նրանց հետ: Բոլորն էլ գիտեն, որ մեզ դժվարին խաղ է սպասվում վաղը: Այժմ մենք հնարավորություն ունենք մեր մարզասերների առաջ լավ խաղ ցուցադրել:

-Արդյոք քննարկվե՞լ է ձեր հրաժարականի հարցը:

-Բոլորովին ոչ: Մենք խոսել ենք մեր ապագա նախագծերի մասին

-Ինչո՞ւ խաղաժամանակ չի ստանում Ալեքսանդր Կարապետյանը, հաշվի առնելով պահերի իրացման խնդիրը հավաքականում:

-Իհարկե մենք արդյունավետ չենք գործել վերջին խաղերում, դա է պատճառը, որ հաղթանակներ չենք տարել: Իհարկե, Կարապետյանն այն ֆուտբոլիստն է, որի հետ հույսեր ենք կապում, բայց նաև կարող եք հարց տալ երիտասարդ Նարեկ Գրիգորյանի մասին: Նրանք այն ֆուտբոլիստներն են, որ հրավիրվում են հավաքական, իսկ եթե հրավիրվում են, նշանակում է կարևոր դերակատարություն ունեն: Գրում է armsport.am-ը։




Լրահոս