ԱԱԾ֊ն՝ Ճակատենում անցակետ տեղադրելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի նոյեմբեր 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 00։00-ից, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ։

Համապատասխանաբար հայկական կողմը հայելային եղանակով նշված ավտոճանապարհին նույնպես կտեղակայի սահմանային ու մաքսային հսկողության կետեր։

«Միաժամանակ հայտնում ենք, որ տվյալ հատվածում այլընտրանքային ավտոճանապարհը պատրաստ կլինի մինչև սույն տարեվերջ»,-տեղեկացնում են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից:

Հիշեցնենք, որ ArmLur.am֊ը քիչ առաջ հայտնել էր, որ այսօր ժամը 24։00֊ից Սյունիքի Ճակատեն գյուղի մոտ անցակետ կտեղադրվի և բնականաբար սա չէր կարող լինել առանց ռուսական կողմի իմացության, քանի որ Սյունիքում տեղակայված են ռուս սահմանապահներ։




Լրահոս