Ցածրարժեք ապրանքների արտահանման դեպքում տնտեսվարողները կազատվեն պետական տուրքի վճարման պարտականությունից: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Պետական տուրքի» մասին ՀՀ օրենքում:
Նշենք, որ անցյալ տարի մինչև 107 հազար 588 դրամ մաքսային արժեք ունեցող արտահանման գործարքների թիվը կազմել է 3398 գործարք, որոնցից գանձվել է 10 մլն 200 հազար դրամի չափով պետական տուրք: Իսկ 107 հազար 588 դրամից մինչև 1 մլն դրամ մաքսային արժեք ունեցող արտահանման գործարքների թիվը կազմել է 2622, որոնցից գանձվել է 18 մլն 600 հազար դրամի չափով պետական տուրք։
Օրինակ, պետական տուրքից կազատվեն մեկ առաքողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ սահմանով տեղափոխվող, ընդհանուր մաքսային արժեքը 200 եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքները:
ArmLur.am-ին հայտնի դարձավ նաեւ, որ պետական տուրքի վճարման պարտականությունից կլազատվեն մեկ առաքողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ սահմանով արտահանվող, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկիր՝ ընդհանուր մաքսային արժեքը 1 մլն դրամը չգերազանցող գումարի չափով ապրանքները: Նշենք, որ այս պահի դրությամբ նախագիծը շրջանառության մեջ է դրվել եւ հավաքել է ընդամենը մեկ «կողմ» ձայյն:
Ս.Հ.