Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 20-ին Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող տասնմեկ սարկավագների ընծայման կարգը՝ ձեռամբ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան ու Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի։ Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Հաջորդ օրը նորընծաները Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կարժանանան քահանայական օծմանն ու ձեռնադրությանը:




Լրահոս