Գյուղում լսելի են կրակոցների ձայները. Թագուհի Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում փոխհրաձգությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի մոտ փոխհրաձգություն է սկսվել։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

«Այս պահին տիրող իրավիճակի մասին հավաստի լուրեր իմանալու համար անմիջապես կապվեցի Գեղամասար համայնքի ղեկավարի՝ Հակոբ Ավետյանի հետ։

Համայնքապետը նշեց, որ այս պահին իրավիճակը լարված է, գյուղում լսելի են կրակոցների ձայները, և խոսվում է մեկ զոհի մասին։

Հետեւողականորեն սպասում եմ ՊՆ պաշտոնական հայտարարությանը. միգուցե լարվածության այլ օջախներ էլ կան»:




Լրահոս