Զորացրվել են եռամսյա վարժական հավաքների մասնակիցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

N զորամիավորումում կայացել է եռամսյա վարժական հավաքների մասնակիցների զորացրման հանդիսավոր արարողությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հրամկազմը շնորհակալություն է հայտնել պահեստազորայիններին հայրենիքին անմնացորդ նվիրումի և իրենց պարտականություններն ամենայն պատասխանատվությամբ կատարելու համար։ Ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինծառայողներն արժանացել են պարգևների։




Լրահոս