ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավապահ համակարգը «ռեյդ» է սկսում. ինչ ներքին քննակում է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 26-ին հրապարակել էինք, որ ոստիկանությունը եւ ՀՀ քննչական կոմիտեն խուզարկություններ են սկսել օրենքով գողերի եւ քրեական հեղինակությունների բնակարաններում: Արդյունքում, տարբեր քրեական գործերի շրջանակներում մայրաքաղաքում ու մարզերում խուզարկել են ընդհանուր 5 ավտոմեքենա և 128 հասցե, այդ թվում, այսպես ասած՝ «օրենքով գող» և հանցավոր հեղինակություն համարվող անձանց։

Հայտնաբերվել են մարտական ատրճանակներ, տարբեր տեսակի հրացաններ, փամփշտատուփ, տարբեր հրազենների ու տրամաչափի մի քանի տասնյակ փամփուշտ, սառը զենքեր, մահակներ, զրահաբաճկոններ, կեղծ թղթադրամներ, կորցրած համարանիշեր, 24 գրամից ավելի մարիխուանա, հոգեմետ դեղահաբեր և այլն։

Հատուկ միջոցառման շրջանակներում ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել մի քանի տասնյակ անձ, այդ թվում, այսպես ասած, «օրենքով գող» և հանցավոր հեղինակություն համարվող անձինք։ Մեզ հասած տեղեկությունների իրաապահները այս գորընթացը սկսել են այն բանից հետո , երբ նոյեմբերի 11-ին քանաքեռում սպանվեցին քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանը ՝ Տույը եւ ԱԺ նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանը:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները ներքին քննարկում են ունեցել, որտեղ խոսվել է այն մասին, վերջին շրջանում տարբեր սպանությունների արդյունքում զգալի չափով զենք-զինամթերք են հայտնաբերում, ուստի իրավիճակը զսպելու համար պետք է առավել կոնկրետ քայլերի գնալ եւ սկսել խուզարկությունների շարք: Ասել է թե՝ իրավապահ համակարգը «ռեյդ է սկսում հնարավոր դեպքերը կանխելու համար, թե որքանով այս գործընթացը արդյունք կտա հետեւեն զարգացումներին:

Քնար Մանուկյան




Լրահոս