
Ֆուտբոլի լեգենդ Պելեն կրկին հոսպիտալացվել է: Այս մասին հաղորդում է Reuters-ը։
81-ամյա բրազիլացին բուժում է ստանում հաստ աղիի քաղցկեղային ուռուցքի դեմ։ Նրա առողջական վիճակը կայուն է, առաջիկա օրերին դուրս կգրվի և բուժումը կշարունակի տնային պայմաններում։
Պելեն հաստ աղիի ուռուցքի հեռացման վիրահատության էր ենթարկվել սեպտեմբերի 6-ին, սակայն երկու շաբաթ անց դարձյալ հոսպիտալացվել էր և դուրս գրվել հոկտեմբերի 1-ին։