Պատմության լավագույն ֆուտբոլիստը ես եմ, ներկայիս լավագույնը՝ Ռոնալդուն․Պելե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլացի նախկին լեգենդար ֆուտբոլիստ Պելեն իրեն համարում է պատմության լավագույնը, իսկ գործող ֆուտբոլիստներից բրազիլացին առանձնացրել է Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին․

« Ես կարծում եմ, որ այս պահին լավագույն ֆուտբոլիստը Կրիշտիանու Ռոնալդուն է, որովհետեւ նա ամենակայունն է, բայց նաեւ չպետք է մոռնալ Մեսսիին», ասել է Պելեն։ Այն հարցին, թե ով է պատմության լավագույն ֆուտբոլիստը Պելեն պատասխանել է․«Այս հարցին պատասխանելը բարդ է, որովհետեւ եղել են Զիկոն, Ռոնալդինյոն, Ռոնալդոն:Եվրոպայում՝ Բեկենբաուերը, Կրույֆը․․․ Կարծում եմ՝ ամեն դեպքում լավագույնը ես եմ , իսկ ինչու՞, որովհետեւ բոլորին համեմատում են ինձ հետ»,-«Ֆուտբոլի արքայի» խոսքերն է փոխանցում պորտուգալական A Bola-ն ՝ հղում կատարելով յութուբյան Plihado ալիքին։

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս