![](https://armlur.am/wp-content/uploads/2021/12/54174_b.jpg)
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Պաղեստինի Եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավար Մուին Էլիաս Յուսեֆ Խուրիի գլխավորած պատվիրակությանը. տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել մշակութային, միջկրոնական հարաբերությունների շուրջ:
Անդրադարձ է եղել նաև հայկական քրիստոնեական սրբավայրերի և պատմամշակութային ժառանգության պահպանության հարցերին: