ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել է, որ Դոնեցկի բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար, «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանությունը կազմակերպվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության և ՊՆ գլխավոր հետախուզական վարչության կողմից։
Հարձակման ժամանակ օգտագործվել է հակահետևակային բեկորային ական՝ պլաստիկ պայթուցիկի լրացուցիչ լիցքով։
Հիշեցնենք` փետրվարի 3–ին Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Ալ առագաստներ» բնակելի համալիրի 29-հարկանի շենքում պայթյուն էր տեղի ունեցել։ Պայթյունից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ 1 մարդ մահացել է, 4-ը` տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել, նրանց թվում է ԴԺՀ-ում կամավորական գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա մահացել է հիվանդանոցում։






























