Արգենտինայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոն պաշտոնապես հայտարարել է կարիերան ավարտելու մասին:
Այսօր, կատալոնական ակուբի կողմից կազմակերպված ասուլիսի ընթացքում Ագուերոն հայտարարել է, որ այլևս պրոֆեսիոնալ ֆուտբոլ չի խաղալու:
«Որոշում եմ կայացրել այլևս ֆուտբոլ չխաղալ: Այլևս պրոֆեսիոնալ ֆուտբոլով չեմ զբաղվի»,- հայտնել է Ագուերոն:
Հիշեցնենք, որ արգենտինացի հարձակվողը վերջերս «Լա Լիգայի» հանդիպումներից մեկի ժամանակ սրտի խնդիրների պատճառով չկարողացավ ավարտել խաղը, իսկ արդեն ավելի ուշ պարզվեց, որ խնդիրը լուրջ է, և ֆուտբոլիստը ստիպված է բաց թողնել խաղերը տևական ժամանակ՝ առողջությունը լավացնելու նպատակով։