ArmLur.am-ը ներկայացնում է ամենամյա քաղաքական աստղագուշակը՝ փորձելով վերլուծել, թե ինչ տարի էր անցնող Ցլի տարին հայրենի քաղաքական գործիչների համար, եւ ինչ է սպասվում նրանց հաջորդ՝ Վագրի տարում:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ձիու տարում ծնված Ռոբերտ Քոչարյանի համար Վագրի տարին այնքան էլ գլոբալ փոփոխություններ չի բերելու, բայց փոքրիկ հաջողություններ արձանագրելու առիթներ կունենաք: Շարունակե՛ք պահպանել հավասարակշռությունը, քանի որ դա հունից հանում է Ձեր ընդդիմախոսներին:
Իհարկե, Ձեր ծրագրերի իրագործման ճանապարհին անընդհատ կհանդիպեք խոչընդոտների. հին ու նորի համեմատությամբ, թալանի ու զոռբայության մեջբերումներով իշխանություններն իրենց երկարակեցության յուրօրինակ երաշխիք կշարունակեն ունենալ:
Բայց մի՛ վհատվեք, վստա՛հ անցեք այդ շրջանը: Աստղերը հուշում են, որ արդեն տարվա վերջում կամաց-կամաց կուրվագծվի պլանների իրագործման ճանապարհային քարտեզը: Գլխավորը ազատությունն է եւ դրա գիտակցումը:
Հետեւե՛ք Ձեր առողջությանը, շարունակե՛ք զբաղվել սպորտով: Թոռնիկների հետ ժամանակ անցկացնելը Ձեզ համար պետք է շարունակի պարտադիր պայման մնալ:
Մանրամասները՝ ArmLur.am -ի տեսանյութում