ArmLur.am-ը ներկայացնում է ամենամյա քաղաքական աստղագուշակը՝ փորձելով վերլուծել, թե ինչ տարի էր անցնող Ցլի տարին հայրենի քաղաքական գործիչների համար, եւ ինչ է սպասվում նրանց հաջորդ՝ Վագրի տարում:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան
Կապիկի տարում ծնված Ալեն Սիմոնյանի համար անցնող Ցլի տարին ֆանտաստիկ հաջողակ էր: Վերջապես թիմը ըստ արժանվույնս գնահատեց Ձեզ. կուսակցության փաստացի խոսնակից դարձաք երկրի թիվ մեկ խոսնակ: Բայց ճանկռող Վագրի տարում հեշտ չի լինելու, բազմազան եւ փորձություններով տարի է սպասվում:
Գուցե էլի լինեն ընկերներ, որոնք լքեն թիմը, ու ստիպված լինեք նրանց անձնական վիրավորանքներ հասցնել, բայց աստղերը հուշում են նման տեքստեր գրելուց առաջ հիշել այն անցյալը, որ ունեցել եք միասին, եւ բառերը ճիշտ ընտրել. պաշտոնական դիրքի պահպանումը դեռ արդարացում չէ: Անձնական կյանքում կայունություն ու սիրված ընտանիքում ջերմություն գտնել էլի կհաջողվի, եթե ընտանիքում այլ անդամներ չխառնեն հարաբերությունները գրավոր տարաբնույթ տեքստերի հրապարակմամբ:
Պահպանե՛ք զգոնությունը եւ առողջությունը. ապագան այս երկու գործոններով է պայմանավորված, այլ ոչ կուսակցականությամբ: Վերջում հիշեցնենք, որ աստղերը հուշում են բայց չեն պարտադրում: Միևնույն է, թիմին ձեր անմնացորդ նվիրվածությունը խանդ է առաջացնում հենց նաև ներսում:
Մանրամասները՝ ArmLur.am -ի տեսանյութում