ArmLur.am-ը ներկայացնում է ամենամյա քաղաքական աստղագուշակը՝ փորձելով վերլուծել, թե ինչ տարի էր անցնող Ցլի տարին հայրենի քաղաքական գործիչների համար, եւ ինչ է սպասվում նրանց հաջորդ՝ Վագրի տարում:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան
Աքաղաղի տարում ծնված Անահիտ Ավանեսյանի համար վագրի տարին թռիչքային ցնցումներ է խոստանում. մեկ շատ լավ է գնալու ամեն ինչ, մեկ էլ՝ հնարավոր է թարս ոստյունը ամեն ինչ գլխի վայր շուռ տա:
Ամեն դեպքում 2022 թվականին ձեզ կհաջողվի մտածվածը հաջողությամբ իրացնել, բայց աշխատեք մասնագիտական դաշտում հմտությունների ցուցադրման հարցում համեստություն դրեւորել, քանի որ ամեն ինչ ձեր դեմ շուռ կգա: Լռելը Ձեր համար ավելի լավ կլինի: Խնայեք Ձեզ, խնայեք ձեր ձայնը, քանի որ առաջիկայում նոր ընտրություններ են լինելու եւ հատկապես ձեր ձայնի տեմբրը խիստ անհրաժեշտ կլինի:
Ընտանեկան կյանքում հաջողությունները կշարունակվեն, քանի որ նոր տարում նոր մրցույթներ կհայտարարվեն եւ ամեն ինչ հրաշալի կլինի. Ոչինչ, որ կորոնավարակով մահացածների թիվը ճշգրիտ չեք կարողանում տալ: Դրանք «երկրորդական հարցեր են» անձնական բարեկեցության խնդիրները կարգավորելու դիմաց:
Եվ վերջում հիշեցնենք՝ աստղերը հուշում, բայց չեն պարտադրում:
Մանրամասները՝ տեսանյութում