ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Քաջ նազար» հեքիաթը կշարունակի մոտիվացնող մնալ. ոստիկանապետի աստղագուշակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ներկայացնում է ամենամյա քաղաքական աստղագուշակը՝ փորձելով վերլուծել, թե ինչ տարի էր անցնող Ցլի տարին հայրենի քաղաքական գործիչների համար, եւ ինչ է սպասվում նրանց հաջորդ՝ Վագրի տարում:

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյան

Վագրի տարում ծնված Վահե Ղազարյանի համար Վագրի տարին կշարունակի գլխապտույտ հաջողություններով: «Քաջ նազար» հեքիաթը կշարունակի մոտիվացնող մնալ: Հանրությունը թեեւ չգիտի ձեր տեղը, չի ճանաչում, չի լսել, չի տեսել, բայց զգում է, որ անցյալ դարում կառուցված ճոպանուղու դիմաց կա մի շենք, շենքում մի մարդ, որը հրամաններ արձակելու ունակություններով է օժտված: Բայց դրանք հիմնականում մեկ նպատակ ունեն. ծառայել անմիջական ղեկավարին, որի հետ նույն լեզվով եք խոսում:

Աստղերը հուշում են` պահպանել զգոնությունը, չտրվել գայթակղության, քանի որ ֆինանսական վիճակի բարելավումը կարող է մի օր ճակատագրական լինել: Հնարավոր է` 2022 թվականին տեղի կունենա այնպիսի փոփոխություն, որը որոշակի ազդեցություն կունենա Ձեր հետագա կյանքի համար: Վայելեք ձեր տարին եւ հիշեք` ապագան միայն կարգախոս չէ եւ անհրաժեշտություն կա մտածել այդ մասին. վագրը կարող է նաեւ ճանկռել:

Վերջում հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտարդրում:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս