Տիգրան Խաչատրյանի համար վագրային հաջողությունը կախված կլինի անմիջական ղեկավարի տրամադրությունից. աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ներկայացնում է ամենամյա քաղաքական աստղագուշակը՝ փորձելով վերլուծել, թե ինչ տարի էր անցնող Ցլի տարին հայրենի քաղաքական գործիչների համար, եւ ինչ է սպասվում նրանց հաջորդ՝ Վագրի տարում:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյան

Շան տարում ծնված Տիգրան Խաչատրյանի համար վագրային հաջողությունը կախված լինի անմիջական ղեկավարի տրամադրությունից: Պայմանավորված այն հանգամանքով, թե որ ոտքի վրա կարթնանա, ինչ տրամադրություն կունենա նա, ըստ այդմ էլ կորոշվեն կարիերային առնչվող հարցերը:

Աստղերը ձեզ խորհուրդ են տալիս պահպանել հավասարակշռությունը, հաշվարկներ անելիս հենվել միայն մաթեմատիկական ճշգրտության վրա, այլ ոչ թե վերադասին հաճոյանալու առաջնահերթության: Եթե ցանկանում եք հաջողակ կյանք, ապա նախաձեռնողականությունը Ձեր ձեռքը վերցրեք. միայն հստակ քայլերը կբերեն հաջողության:

Ֆինանասական առումով գալիք տարին կարող է բարենպաստ լինել, սակայն բազմաթիվ առաջարկներից ընտրեք միայն նրանք, որոնք ամենաանխոցելին են: Զգուշացեք գայթակղումներից եւ պահպանեք առողջությունը: Միեւնույն է` ապագան ձեր ձեռքերում չէ:

Վերջում հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում:




Լրահոս