ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր գործարքներում առավել նախաձեռնողական եղեք, հիմա ավելի անխոցելի եք. Գագիկ Ծառուկյանի հորոսկոպը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ներկայացնում է ամենամյա քաղաքական աստղագուշակը՝ փորձելով վերլուծել, թե ինչ տարի էր անցնող Ցլի տարին հայրենի քաղաքական գործիչների համար, եւ ինչ է սպասվում նրանց հաջորդ՝ Վագրի տարում:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանի համար Վագրի տարին բազմազան է լինելու: Մի կողմից կարիերայում գործերն այնքան էլ հաջող չեն լինի, կշարունակեք բոլոր ջանքերն այդ ուղղությամբ, բայց արդեն տարվա վերջում կամաց-կամաց ամեն ինչ կկարգավորվի:

Ֆինանսական վիճակը եւս կկայունանա. նոր գործարքներում առավել նախաձեռնողական եղեք, քանի որ հիմա ավելի անխոցելի եք, առաջ գնալու շանսերը` ավելի մեծ: Իսկ քաղաքական առումով վայելեք Ձեր ազատությունը` վագրի գեղեցկության պայմաններում:

Աստղերը հուշում են, որ ի վերջո առյուծներն ու վագրերը իրար նկատմամբ խիստ բարեհաճ են: Շարունակեք հանգստություն գտնել ընտանիքում եւ շատ ժամանակ անցկացրեք թոռնիկների հետ:

Վերջում հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտարդրում:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս