Armenian text to speach

Կոտրել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի պահեստային տարածքի դուռը. կան բերման ենթարկվածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ 4 երիտասարդ անձինք կոտրել են մարզահամերգային համալիրի պահեստային տարածքի դուռը։

Մարզահամերգային համալիրի մոտից ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին է բերվել Երևանի բնակիչ 18-ամյա Սարգիս Ա․-ն, իսկ 16-ամյա Ա․ Հ․-ն, 14-ամյա Ա․ Ս․-ն և 15-ամյա Ա․ Ա․-ն ներկայացվել են ոստիկանության Մալաթիայի բաժին։

Մալաթիայի համայնքային ոստիկանները պարզել են, որ նշված գույքի սեփականատերը հանդիսանում է 70-ամյա Եղիշե Պ․-ն, ում պատճառվել է մոտ 150 հազար դրամի վնաս։

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։




Մամուլի Տեսություն

Լրահոս