ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անցյալից դասեր քաղելու տարի էր. Ալեն Սիմոնյանի շնորհավորանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի, Արցախի և Սփյուռքի սիրելի հայրենակիցնե՛ր,
Քիչ անց կճանապարհենք 2021 թվականը… Մենք միասին անցնում ենք շատ դժվար ճանապարհ: 2021 թվականն անցյալը վերլուծելու, անցյալից դասեր քաղելու, որոշումներ կայացնելու և պայքարելու ևս մեկ տարի էր, ուր մենք ունեցանք կորուստներ և հաղթանակներ:
Այն իր ամբողջ ընթացքում կրում էր նաև 2020 թվականի ցավոտ արձագանքը և ստիպում մեզ նորից ու նորից ետ նայել և վերլուծել մեր 30 տարվա ճանապարհը:

Այո՛, մենք շատ անելիքներ ունենք պատերազմի հետևանքների հաղթահարման գործում. այդ խնդիրների վերջնական լուծումը մեզ համար առաջնային է եղել և լինելու է…
Սիրելի հայրենակիցնե՛ր, Ամանորը իրար ներելու հրաշալի ժամանակահատված է, ուստի եկեք օգտագործենք այս վերջին րոպեները նաև միմյանցից ներողություն խնդրելու նպատակով՝ մեր անզգույշ խոսքերի, թերացումների, արված սխալների և բացթողումների համար:
Այսօր ես ուզում եմ, որ մենք վստահությամբ նայենք դեպի ապագան, և Ամանորն ամենահարմար առիթն է մեր ընտանիքների, հարազատների կողքին լինելու, նրանց բարի խոսքեր ասելու, սեր ու ջերմություն տալու համար:
Սիրե՛ք, շատ սիրե՛ք իրար, բազմապատկե՛ք մեր երկրի անհատական և ազգային հաղթանակները: Ամանորը հրաշքների ժամանակ է, բայց ես գիտեմ ու վստահ եմ, որ միասին մենք կարող են հրաշքներ գործել ամեն օր՝ մեր աշխատանքի, մեր միասնականության և հայրենասիրության շնորհիվ…
Թո՛ղ նոր տարին հաղթանակներ ու հաջողություններ բերի մեր երկրին,
Թո՛ղ նոր տարին առողջություն և բարեկեցություն բերի մեր ընտանիքներին,
Թո՛ղ նոր տարին երջանկություն և ժպիտ բերի հայի աչքերին,
Թո՛ղ նոր տարին խաղաղություն և ուրախություն բերի մեզ բոլորիս…
Աստված մեզ պահապան,
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:




Լրահոս