
Հռոմի Ֆրանցիսկոս պապը նոր տարվա առաջին օրվա քարոզի ժամանակ կրկին անդրադարձել է կանանց իրավունքների պաշտպանության թեմային։
«Մայրերը կյանք են տալիս, իսկ կանայք պաշտպանում են աշխարհը, եկեք բոլորս միասին աշխատենք մայրերին խնամելու և կանանց պաշտպանելու համար: Այնքան շատ է կանանց նկատմամբ բռնությունը: Բավական է: Կնոջը ցավ պատճառելը նշանակում է վիրավորել Աստծուն», – ասել է Հռոմի պապը:
Ֆրանցիսկոսը բազմիցս հանդես է եկել կանանց նկատմամբ ընտանեկան բռնության խիստ դատապարտմամբ՝ այն անվանելով սատանայական խնդիր։