
Քիչ առաջ ArmLur.am-ը հայտնել է, որ Ազգային ժողովի ՔՊ-ական 2 պատգամավորներ վայր են դրել մանդատները: Նրանք են Սերգեյ Մովսիսյանը և Սեդրակ Թևոնյանը:
ArmLur.am-ի տեղեկություններով Սերգեյ Մովսիսյանն ու Սեդրակ Թևոնյանը օրենսդիր մարմնից կտեղափոխվեն գործադիր մարմին: Մովսիսյանը կնշանակվի Արագածոտնի մարզպետ, իսկ Թևոնյանը՝ Արարատի մարզպետ: Այսպիսով, Սեդրակ Թևոնյանը կփոխարինի հորը՝ Արարատի ներկայիս մարզպետ Ռազմիկ Թևոնյանին:
Հավելենք, որ ամիսներ առաջ Ռազմիկ Թևոնյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել մարզպետի պաշտոնից, սակայն հետ էր վերցրել հրաժարականի դիմումը: