
Ղազախստանում անկարգությունների հետևանքով վնասի չափը կրկնապատկվել է։ Ըստ տեղական մամուլի՝ բիզնես ոլորտի կորուստները գնահատվել է 200 միլիոն դոլար, ավելի վաղ Ձեռնարկատերերի ազգային պալատը հայտարարել էր 90 միլիոն դոլարի վնասի մասին, հարձակման է ենթարկվել 43 օբյեկտ, վնասվել է մոտ 300 ձեռնարկություն, հաղորդում է Iz.ru-ն ։ Հիմնական վնասը պատճառվել է առևտրի և սննդի ոլորտներին։ Լրջորեն տուժել է նաև տրանսպորտի ոլորտը։