
Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն՝ իբր ՊԲ-ի ստորաբաժանումները ավտոմեքենայից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
Իրականում Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրի հարակից դիրքերից ադրբեջանցի զինծառայողները անկանոն կրակ են բացել գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով հրդեհվել է քաղաքացիական անձին պատկանող, մանկապարտեզի հարակից տարածքում կայանված ավտոմեքենան: Ձեռնարկվել են միջոցներ՝ ադրբեջանական կողմին հրադադարի պահպանման ռեժիմին վերադարձնելու ուղղությամբ: