Ինչ է կատարվում Կարմիր շուկայի օղու գործարանի շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին Արցախից անհանգստացնող լուրեր հասան այն մասին, որ Կարմիր շուկայում գտնվող օղու գործարանը ապամոնտաժվում է: Անհանգստացնողն այն է, որ գործարանի 30% մասնաբաժինը պատկանում է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ընտանիքին:

Հիմա մարդիկ մտածում են, որ հաջորդ քայլով էլ Կարմիր շուկան հանձնվելու է: Կա՞ նման խնդիր: Այս տեղեկությունը ճշտելու նպատակով կապ հաստատեցինք գործարանի պատասխանատու Սուրեն Առուշանյանի հետ: «Իրականությանն ընդհանրապես չի համապատասխանում այդ տեղեկությունը: Ավելին ասեմ, մեկ ամիս առաջ մենք նախապատրաստական աշխատանքներ ենք սկսել. պատրաստվում ենք մթերման գործընթացին: Անգամ խմիչքի մի քանի տեսակի արտադրանք ենք ավելացնում: Մինչեւ այսօր մենք հստակ գործողություններ ունենք. այս պահին էլ Կարմիր շուկայում ցորեն է եփվում, որ խմիչք դառնա (ծիծաղում է-Ս.Հ.), ո՞նց կարող ենք տեղափոխվել: Թե ինչ կլինի մեկ ամսից, չենք կարող կանխատեսել»: Մեզ մնում է հույս հայտնել, որ մեկ ամսից էլ բան չի փոխվի:

Ս.Հ.




Լրահոս