Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել ադրբեջանական կողմից Կարմիր-շուկայի ուղղությամբ կրակելու վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից հանրավտանգ եղանակով, ազգային ատելության շարժառիթով, դիտավորությամբ 2022 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, հրաձգային զինատեսակներից Կարմիր-շուկա գյուղի ուղղությամբ կրակոցներ արձակելու, նույն համայնքի բնակչի առանձնատունը վնասելու և զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-191 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով հարուցված քրեական գործը։

Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեն:

Նշվում է, որ նախաքննությունը շարունակվում է: Իսկ ծանուցման մեջ ասվում է. «Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:




Լրահոս