Armenian text to speach

Ռուսաստանի փոխվարչապետը հայտնել է Ղրիմի կամրջի վերականգնման նախապատրաստական աշխատանքների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը հայտնել է Ղրիմի կամրջի վերականգնման նախապատրաստական աշխատանքների մեկնարկի մասին, տեղեկացնում է «Коммерсантъ»-ը։

Նրա հաղորդմամբ, մասնագետները որոշել են աշխատանքների կարգը, ձևավորել նախագծողների և շինարարների թիմեր և համագործակցություն հաստատել շինանյութերի մատակարարների հետ։

Ավելի վաղ Ռուսաստանի իշխանությունները դիտարկում էին կառույցի վերականգնման երկու տարբերակ։ Այժմ տեխնիկական լուծումները համաձայնեցված են, իսկ առաջիկա աշխատանքները բաժանված են փուլերի։ Նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են ամեն օր, իր Telegram-ալիքում պարզաբանել է Խուսնուլինը։

Վերանորոգման անհրաժեշտությունն առաջացել է կամրջի վրա ուկրաինական մի շարք հարձակումներից հետո։ Երկուշաբթի առավոտյան Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտնել է կամրջով երթևեկության կասեցման մասին։

Մեկ շաբաթվա ընթացքում Ղրիմի կամուրջը երեք հարձակման է ենթարկվել։ Նոյեմբերի 17-ի միջադեպից հետո Ռուսաստանի քննչական կոմիտեն արձանագրել է կառուցվածքային վնասվածքներ։ Ինչպես ավելի վաղ Խուսնուլինը հայտնել էր «Коммерсантъ»-ի թղթակից Անդրեյ Կոլեսնիկովին, վնասվել են կամրջի թռիչքներից մեկի հիմնական հեծանը և կամարային կառուցվածքներից մեկը։ Կամրջով ավտոմոբիլային երթևեկությունը դադարեցվել էր։




Մամուլի Տեսություն

Լրահոս