ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հավի կրծքամսի մեկ կգ-ը գերազանցում է 2000 դրամը. թռչնամիսը թանկացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում թռչնամսի գինը շարունակում է բարձր մնալ: Ի դեպ, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, թռչնամսի գները 2021 թվականի դեկտեմբերին 2020-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճել են 5.1 տոկոսով, իսկ նոյեմբերի համեմատ այն թանկացել է 1.2 տոկոսով:

Օրինակ, հավի մսի գինը Հայաստանում նախորդ տարվա մայիսին եղել է 1320-1450 դրամ, դեկտեմբերին այն արդեն վաճառվում էր 1490-1510։

Թարմ հավի մսի մեկ կիլոգրամի գինը տատանվում է նաեւ 1700 դրամի սահմաններում, իսկ սառեցված հավի մսի մեկ կիլոգրամը հասնում է մինչեւ 1500 դրամի: Ըստ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի՝ տեղական արտադրության թռչնամիսը լիովին մրցակցային է ներմուծվող թռչնամսի նկատմամբ։ Հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները` դրանք գնային առումով գրեթե հավասարվել են տեղական թռչնամսի գներին։ Նշենք, որ սառեցված հավի բդի մեկ կիլոգրամը 990-1000 դրամ է, իսկ հավի կրծքամիսը սկսում է 2000 դրամից եւ հասնում մինչեւ 2500 դրամի:

Ի դեպ, Հայաստանը թռչնամիս հիմնականում ներմուծում է Ուկրաինայից, Բրազիլիայից, ԱՄՆ-ից։

Ս.Հ.




Լրահոս