Մեկնարկում է Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկնարկում է Հայաստանի բռնցքամարտի մեծահասակների առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հունվարի 25-ին ժամը 16:00-ին «Դինամո» մարզահամալիրում կմեկնարկի բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին կմասնակցեն ավելի քան 80 մարզիկ: Այսօր կայացել են կշռման արարողությունն ու վիճակահանությունը: Հայասատնի առաջնությունը ընտրական է լինելու: Արդյունքների հիման վրա ձևավորվելու է հավաքականը, որը նախապատրաստվելու է մայիսին կայանալիք Եվրոպայի առաջնությանը:




Լրահոս