Armenian text to speach

Էլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ընտրանին առաջին մեդալն է նվաճել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 65 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Էլիդա Քոչարյանը 0:5 հաշվով պարտվել է ռուսաստանցի Ազալյա Ամինևային՝ դառնալով ԵԱ-ի բրոնզե մեդալակիր:

Եզրափակչում Ամինևան մենամարտելու է Լուկա Համորիի (Հունգարիա) հետ:

Երիտասարդների Եվրոպայի եռակի չեմպիոն Քոչարյանի համար սա մեծահասակների առաջնության առաջին մեդալն է:




Լրահոս