Նախարարությունները՝ խոշոր հարկատուների ցանկում. որքան գումար է վճարվել բյուջե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է նախորդ տարվա հազար խոշոր հարկատուների ցանկը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ցանկում տեղ են գտել նաեւ ՀՀ պետական գերատեսչությունները: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ առողջապահության նախարարությունը պետական բյուջե կատարել է 966 մլն 65 հազար դրամ հարկ ու տուրք: Այս գերատեսչությունը հայտնվել է ցանկի 223-րդ տեղում: Հաջորդը արտաքին գործերի նախարարությունն է, որը կատարել է 941 մլն 684 հազար դրամի հարկային վճարումներ:

Խոշոր հարկատուների ցանկում հայտնվել է նաեւ էկոնոմիկայի նախարարությունը վճարած 643 մլն 131 հազար դրամ հարկ ու տուրքով:
Իսկ ահա կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարութայնը վճարել է 482 մլն 690 հազար դրամ, արդարադատության նախարարությանը՝ 475 մլն 137 հազար դրամ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Գնել Սանոսյանի ղեկավարած կառույցը՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը պետական բյուջե վճարել է 336 մլն 526 հազար դրամի հարկ ու տուրք: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մեկ տարվա ընթացքում կատարել է 296 մլն 533 հազար դրամի հարկային վճարում, բարձր տեխնոլիագների եւ արդյունաբերության նախարարությունը՝ 261 մլն 821 հազար դրամի հարկ:
Ի դեպ, «ծիծաղկոտ» Հակոբ Սիմիդյանի ղեկավարած շրջակա միջավայրի նախարարության կատարած հարկային վճարումները կազմել են 217 մլն 992 հազար դրամ:

Ի դեպ, նշենք, որ պետական բյուջե ավելի շատ հարկ վճարած գերատեսչությունը ՀՀ պաշտպանության նախարարությունն է: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ պաշտպանության նախարարության աշխատակազմը գլխավորում է ցանկի երրորդ տեղը եւ պետական բյուջե վճարել է 42 մլրդ 656 մլն 806 հազար դրամի հարկ ու տուրք: ՊՆ-ին իր վճարած հարկի մեծությամբ հաջորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը. խոսքը՝ 2 մլրդ 643 մլն 574 հազար դրամ հարկային վճարումների մասին է:

Ս.Հ.




Լրահոս