«Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կարվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարությունը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է փոփոխություններ կատարել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում: Նախագծի մեջ նշվում է, որ  ՀՀ վարչապետի 2021թ. նոյեմբերի 2-ի  հանձնարարականով պետական մարմիններին հանձնարարվել է գույքագրել իրենց գործունեության ոլորտին առնչվող Կառավարության որոշումները և նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ:

Իսկ ՀՀ վարչապետի 2021թ. նոյեմբերի 2-ի  հանձնարարականով պետական մարմիններին հանձնարարվել է գույքագրել իրենց գործունեության ոլորտին առնչվող Կառավարության որոշումները և նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ: Ընդ որում, հանձնարարականը ենթակա է կատարման այն հաշվով, որ համապատասխան օրենքներն ընդունված լինեն մինչև Ազգային ժողովի 2022 թվականի գարնանային հերթական նստաշրջանի ավարտը: Ըստ հանձնարարականի` նշված ժամկետից հետո թույլատրելի չեն համարվելու այդ թվում նաև մինչ այժմ ընդունված, սակայն համապատասխան իրավական հիմք չունեցող իրավական ակտերում փոփոխությունների կատարումը:

Եվ նշված պահանջների կատարումն ապահովելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության կողմից վեր են հանվել Կառավարության մի շարք որոշումներ, որոնցում պետք է կատարվեն փոփոխություններ իրավական հիմքը հստակեցնելու առումով: Նշված որոշումներով կարգավորվող հարաբերություններն առնչվում են գնումների կազմակերպման գործընթացին, հետևաբար դրանց համար առաջարկվում է համապատասխան իրավական հիմք նախատեսել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում: Այս նախագիծը դրվել է հանրային քննարկման:

Ն.Հ.




Լրահոս