Մահացել է հայտնի ռուս դերասան Լեոնիդ Կուրավլյովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում 85 տարեկան հասակում մահացել է դերասան Լեոնիդ Կուրավլյովը: Նա եղել է ռեժիսորների ամենապահանջված և հանդիսատեսի կողմից սիրված խորհրդային կինոդերասաններից մեկը։ Այս մասին տեղեկանում ենք BBC-ից։

Հունվարի 10-ին հաղորդվել էր, որ Կուրավլյովը հոսպիտալացվել է Կոմունարկայի կորոնավիրուսային հիվանդանոց:

ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Կուրավլյովը հայտնի է «Աֆոնյա», «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «Առավել հմայիչ և գրավիչ», «Ոսկե հորթ» ֆիլմերում իր մարմնավորած կերպարներով:




Լրահոս